Ռուսաստանցին որոշել է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում

ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի Վիտալի Ֆիլիպչենկոն հայտնել է, որ մտ ադիր է առաջադրվել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, որպեսզի քաղաքին սովորեցնի խելամտորեն օգտագործել բյուջեն:

Նախնական ընտրությունները նշանակված են հունիսի 22-ին։ Ընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 2-ին: Այժմ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է դեմոկրատ Բիլ Դե Բլազիոն: Ֆիլիպչենկոն մտադիր է առաջադրվել՝ որպես ան կախ թեկնածու: Վիտալին Սիբիրից է, ԱՄՆ է եկել ավելի քան 10 տարի առաջ և ամուսնացած է ամերիկուհու հետ: Նա ունի իր սեփական առաքման ընկերությունը: «Ես ունեմ բեռն ափոխադրող ընկերություն, այսինքն՝ մենք անընդհատ ճանապարհներին ենք, անընդհատ խնդ իրներ ենք տեսնում: Ես տեսա, որ Նյու Յորքի բյուջեն օգտագործվում է շատ անգրագետ:

\ Օրինակ, ես նկատեցի, որ նրանք պարզապես «վերցնում են» երկու-երեք տարվա վաղեմության ասֆալտը և նորը դնում: Դա, պարզ տեքստով ասած, կոչվում է բյուջեից գող ություն: Դե, գումարած այն, որ կա մի մեծ կար ծրատիպ, թե եթե դու միգրանտ ես, ուրեմն գործ դ արա այնտեղ, գնիր քեզ համար բնակարան, գնիր երկրորդ բնակարանը՝ Մայամիում, զբոսանավ, և վերջ: Քի թդ մի խոթիր ներքին գործերի մեջ: Ես կարծում եմ, որ ես առաջինն էի, ով որոշեց միանալ նման պայքարին՝ առաջինը, բայց ոչ վերջինը: Դա է հիմնական պատճառը», — ասել է Ֆիլիպչենկոն:

https://lurer.com/

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս