Հայաստանի խորհրդարանում ստեղծվում է Արցախ նախաձեռնություն։ Այս առաջարկով հանդես են եկել պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը։ Նրանք նշել են, որ Հայաստանի խորհրդարանում պատերազմից հետո այդպես էլ չեն քննարկվել Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի, Հայաստանի ու Արցախի հարաբերությունների հարցերը։ Մենք կարծես հրա ժեշտ ենք տվել Արցախին, ասել է Աննա Գրիգորյանը։
Որքա՞ն է Արցախի համար Հայաստանի պատասխանատվության բաժինը։ Ստեփանակերտում ասում են, որ շուտով զանգվածաբար ռուսական անձ նագրեր կբա ժանեն, բայց ոչ թե արտա սահմանյան, այլ ներքին, որոնցով հնարավոր կլինի միայն Ռուսաստան գնալ։ Հասկանալի է, թե Մոսկվան ինչ է ուզում։ Իսկ Արցախում ու Հայաստանում ի՞նչ են ուզում։
Ներկայում Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեն, բայց առանց Հայաստանում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի։ Մյուս կողմից, Հայաստանի վարչապետը, որը չի ընտրվել Արցախի քաղաքացիների կողմից, նոյեմբերի 9-ին Արցախի անունից փաստաթուղթ է ստո րագրել։ Արցախցիներին իրավունք կտրվի՞ մասնակցել Հայաստանի ապագա ընտրություններին։
Երբ Երեւանից ազդակներ չկան, արցախիցներին դժ վար է կողմնորոշվել։ Վերջերս Արցախի ԱԳ նախարարը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունում հիշատակություն չկա, որ Ստեփանակերտը ԵԱՀԿ-ից ակնկալում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսում, որ քն նարկվել է Արցախի դեմ ահաբ եկչական պատերազմը, ուժ ային ճնշ ման տակ համաձայնագրի ստո րագրումը։ Այնպիսի տպա վորություն է, որ Ստեփանակերտը հարցերը պատ վիրակել է Մոսկվային։
Նույն օրն Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարին, եւ պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է մարդա սիրական խնդի րների, այլ ոչ թե ռա զմական համագ ործակցության մասին։
Հայաստանի ու Արցախի «սեգ րեգացիան» եւ մեկուսացումն այն է, ինչը Ռուսաստանն ու Թուրքիան երկար տար իներ ձգտել են 100 տարի առաջ ստո րագրված պայմանագրի շրջանակում։ Արցախ տանող միակ ճանապարհին կանգնած են ռուս զի նվորները եւ որոշում են, թե ում թողնել, ում ոչ։ Արեւմտյան լրագրողներն ու միջազգային կազմակերպությունները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ։ Եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանի քաղաքացիներին էլ թույլ չեն տալու։
Հայկական կողմերի առաջնահերթություններից մեկն Արցախի տարածքների դեօկուպացիան, արցախահայերի՝ իրենց բնակության վայրեր անվ տանգ վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումն է։ Այս փուլում Հայաստանի ու Արցախի համա գործակցությունն առանցքային նշանակություն ունի, հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 5-ին, Ստեփանակերտում։
lragir.am