Հունաստանի պաշտպանության նախկին նախարարը խոսել է Թուրքիայի մասին

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է։ Այս համատեքստում երկուստեք հնչում են թե՛ սպա-ռնալիքներ, թե՛ մեղ-ադրանքներ, թե՛ տեսակետներ երկու երկրների միջև առկա լարվածության հեռանկարների վերաբերյալ: — «Է րմենիհшբեր»

Թուրքական մամուլն անդրադարձել է Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հայտարարություններին:

Ըստ թուրքական մամուլի մեջբերումների՝ հույն նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարևորել է Թուրքիայի դերը հատկապես Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող հակ-ամարտության պայմաններում, քանի որ Թուրքիայի հետ հաշվի են նստում բոլոր կողմերը:

Ապոստոլակիսին վերագրվող խոսքերի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը թարմ շունչ է հաղորդել Թուրքիային: Թուրքիան վայելում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, քանի որ ԱՄՆ-ից գնվելիք F-16 կոր-ծանիչների և Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով սակարկության տեղ է թողնվել:

Ընդհանուր առմամբ հույն նախկին պատոնյան նշել է, որ Թուրքիան կարևոր դերակատարում ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ամբողջ Արևմուտքի համար և հանդիսանում է նրանց կարևոր դաշնակիցը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս