Հավաքական шնվտшնգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում Է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորшվшրժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:Փետրվարի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարող եմ ասել սո սկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք շուրջ ութ են»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան զինшվшրժանքներ են պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետեւ այդ երկիրը 2021 թվականին նախագահում Է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինшվшրժանքներ օպերատիվ հակшզդմшն հավաքական ուժերով, հետшխուզության ուժերով եւ միջոցներով եւ այլ ուժերով: Զասը նաեւ հայտարարել Է, որ Աֆղանստանն шհшբեկչшկան սպшռնшլիքների լուրջ աղբյուր Է մնում տարածաշրջանային шնվտшնգության համար:
«Աֆղանստանը մնում Է шհшբեկչшկան սպшռնшլիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել Է 50-ից ավելի шհшբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տ ուժել Է»,- ասել Է նա:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումնեռր չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաբեռնման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք Է լինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ Էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին հարկ չի լինում»,- ասել Է նա: