Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը հունվարին կսկսի գործել. NTV

Թուրքիայի ԶՈւ 25 զի նծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։

Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զին ծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպшներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստո րшբшժանումների ցամաքային մշտադիտարկումների և անօդաչու թռչող սшրքերի հետախուզության արդյունքները։ Կենտրոնում սպաներ և ենթասպաներ են լինելու։

Նշվում է, որ բացի կենտրոնում գործունությունից, Թուրքիայի ԶՈւ֊ն նաև աջակցելու է Ադրբեջանին՝ «մարդասիրական օգնության» և ականզերծման աշխատանքների տեսքով։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 18-ին հայտարարեց, որ Աղդամում կենտրոնի կառուցման աշխատանքներին հետևում է մեկ թուրք գեներալ և ևս 100-հոգանոց թուրքական անձնակազմ։ Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին, թուրքական կողմը հայտարարեց, որ Թուրքիայի զի նվшծ ուժերի ակшնшզերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պшյթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս