Լավ Լուր Արծրուն Հովհաննիսյանից. Ինչ Նորություններ Ունի Նա

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Հիմա մեր վիճակն էլ ավելի լավ է, քան՝ 15 օր առաջ»: Ինչպես ինքն է նշում՝ այժմ թե՛ մեր ներուժը, թե՛ ինքնակազմակերպումը, թե՛ կառավարումը շատ ավելի լավ վիճակում են.

«Ադրբեջանական պսևդ ոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք դրանք Արցախում չենք տեսնում: Իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը: Այն մարդիկ, որ այստեղ ընկել են ադրբեջանական հակաքարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորում, ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք

Ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը: Չի կարող էս կամքը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է:

Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել, կամ կասկածում են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս