Եվրոպայում անվտшնգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունն անցել է Շվեդիային:
ԵԱՀԿ շրջանակներում մեկամյա մանդատ ստացած Շվեդիան կփոխարինի Ալբանիային:
Առաջիկա 12 ամիսների ընթացքում Ստոկհոլմը կվերահսկի Եվրոպայում խաղաղության եւ կայունության ապահովումը` ընտրություններում դիտորդության, հիմնարար ազատությունների աջակցության եւ փոքրամասնությունների պաշտպանության, ինչպես նաեւ մարդկանց մաքսանենգության եւ шհшբեկչության դեմ պայքարի միջոցով:
ԵԱՀԿ-ն միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկիր: Կազմակերպության գլխավոր գրասենյակը եւ քարտուղարությունը գտնվում են Վիեննայում: Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Եվրոպայում шնվտшնգության եւ համագործակցության կազմակերպության նոր գլխավոր քարտուղար: