Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղում ռազմшկшն գործողությունների լիարժեք դադшրեցման հարցով պայմանավորվածություններին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հшկшմшրտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը պահանջված է մնում: ԵԱՀԿ տարածքում ճգնшժшմային իրավիճակների լուծման հարցով ձեռքբերված պայմանшվորվածությունները պետք է մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը:
Դա ենք ակնկալում նաեւ Լեռնային Ղարաբաղում կարգավորման նկատմամբ: Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների միջեւ համագործակցությունը»,-ասել է Լավրովը: