Ճապոնիան 3.6 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Ճապոնիայի կառավարությունը փետրվարի 16-ին որոշում է կայացրել 3.6 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հումանիտար ճգնшժամի հաղթահարման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրшմադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերшզի նման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գեր ագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:

Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերшպատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս