Նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին .
Խոստացածի համաձայն, այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին։
Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ տեսանյութում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00։
Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։
Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը։