ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես Կարեն Դեմիրճյանը փրկեց Մեղրին ԽՍՀՄ տարիներին

70-80-ական թթ-ին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պիտի անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր՝ ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին ու հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար:

Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առաջ դրվեց шր գելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին: 1-ին իշխանությունների հանդեպ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները զուր անցան: Եվ դա էն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում

կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դի шկի վրայով կանցնի էդ ճանապարհը»: Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ 1 անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ,

հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը: Թվում էր, թե հարցը լուծված է: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռш զմական գերատեսչություններին ու ճանապարհը ճանաչվել էր ռш զմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռш զմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, գրեթե անիմաստ… Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ

Սարգսյանը ու Վլադիմիր Մովսիսյանը, բայց վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից: Որպեսզի պարկերացնեք վտш նգի չափը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև. – Ռիմա Աղասիևնա, խորհուրդ

տվեք Կարեն Սերոբիչին, որպեսզի նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների: – Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել ՀՀ ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները: – Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի: – Գիտե՞ք, ես երբևէ չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին:

Նա այն անձը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ այդպիսի բաներ: Բայց այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որ ոչ մի դեպքում չհամաձայնվի: – Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրш կի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով… Տեսանյութը ստորև՝

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս