Ալեքսանդր Սիրսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին՝ մայիսին Ստամբուլում կայանալիք IDEF 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին այցելելու հրավերի համար։

Մարտի 23-ից պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի զի նված ու ժերի ցամաքային զո րքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարին։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայության հայտարարությունից։ Թուրքիայի ՊՆ հետ հանդիպման ընթացքում գեներալ-գնդապետ Սիրսկին ասել է․

«Մենք շահ ագրգռված ենք, որ Թուրքիան հետագա համապ արփակ աջա կցություն ցուցաբերի Հյուսիսատլ անտյան դաշինքին [ՆԱՏՕ-խմբ․] միանալու մեր ռա զմավարական քաղաքական կուրսին»։

Ուկրաինայի ԶՈւ ցամ աքային զոր քերի հրամ անատարը գոհունակություն է հայտնել թուրքական կողմին՝ Ղրիմի հարցում ցուցաբերած քացաքական, նյութատեխնիկական և ֆինանսական աջա կցության, ինչպես նաև ուկրաինացի վիր ավոր զինծ առայողների բու ժման և վերականգնման գործում օժանդակության համար։

Ալեքսանդր Սիրսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զո րքերի հրամ անատարին՝ մայիսին Ստամբուլում կայանալիք IDEF 2021 ռա զմարդյունաբերական ցուցահանդեսին այցելելու հրավերի համար։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հա նդիպման վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել։

Հիշեցնենք, որ նախատեսվում է գեներալ-գնդապետ Սիրսկիի այցը Թուրքիայի ԶՈւ ցամաքային ու ժերի ավիացիոն հրամ անատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն, ցամաքային ու ժերի 1-ին բանակ, Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարան (Milli Savunma Üniversitesi), ինչպես նաև թուրքական ռազ մարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Նշենք, որ վերջին երեք տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի միջև խորացել է համ ագործակցությունը ռա զմարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և շարժիչների արտադրության հարցում։ 2020 թ․ հոկտեմբերին կնքված համաձայնագրով Թուրքիան և Ուկրաինան փոխանակելու են ռա զմական հետախուզության տվյալներ։ Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ թուրքական T-929 «Աթաք»-2 հա րվածային ուղղաթիռները համալրված են լինելու ուկրաինական շարժիչներով։

razm.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս