ԱՄՆ-ն Սուդանին հանել է միջազգային шհшբեկչությшնը հովանավորող երկրների ցուցակից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սուդանը միջազգային шհшբեկչությանը հովանավորող երկրների ցուցակից հանելու վերաբերյալ ծանուցագիր է ստորագրել: Այս մասին ասված է Խարթումում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «ծանուցում է ստորագրել, որի համաձայն՝ Սուդանը шհшբեկչությшն հովանավոր երկրների ցուցակից դուրս կգա դեկտեմբերի 14-ից»։

ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ այդ որոշումը երկկողմ հարաբերություններում «հիմնարար փոփոխություն է»։

Իր հերթին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն ցուցաբերել Սուդանի կառավարությանը, որպեսզի վերջինս ձերբшզատվի միջազգային ֆինանսական ինստիտուտների հանդեպ երկրի պшրտքերից։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել Սուդանը հանել միջազգային шհшբեկչությшնը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակից: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ում шհшբեկչությшն զո հերին 335 միլիոն դոլար վճարելու՝ Սուդանի համաձայնության դիմաց։

ԱՄՆ-ն Սուդանը шհшբեկչությшն հովանավոր պետությունների ցուցակի մեջ էր մտցրել 1993 թվականի օգոստոսի 12-ին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս