Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին ուղարկել է առաջարկ՝ Պյոտր Չայկովսկու դաշնամուրի և նվագախմբի 1-ին կոնցերտի հատվածը օգտագործել ՌԴ-ի օրհներգի փոխարեն:
«Այս հանդիսավոր մեղեդին տեղին կլինի արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործելու համար: Չայկովսկին ռուս կոմպոզիտոր է, բայց նրա ստեղծագործությունը մաս է կազմում համաշխարհային երաժշտական ժառանգության: Հետևաբար, սա փոխզ իջում է բոլոր կողմերի համար»,- ասել է ՌՕԿ-ի ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովը:
Հիշեցնենք՝ ռուս մար զիկները երկու տարի չեն կարողանա ազգային դրոշը բարձրացնել միջազգային խոշոր մրցումներում, իսկ երկրի պաշտոնյաներին արգ ելվում է պաշտոններ զբաղեցնել միջազգային մարզական ֆեդերացիաներում: Նաև Ռուսաստանը չի կարողանա աշխարհի առաջնություններ անցկացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:
shantnews.am