Կոլումբիայում բժիշկները դուրս են բերել տղամարդու կոկորդում խցшնված 17 սմ երկարությամբ ձկանը (տեսանյութ)

Կոլումբիայում 24-ամյա տղամարդը, քիչ էր մնացել, խեղդшմшհ լիներ, երբ ձկնորսության ժամանակ կենդանի ձուկը պատահաբար հայնտվել էր նրա կոկորդում:

Ինչպես գրում է Oddity Central-ը, տղամարդը, որի անունը չի նշվում, ձկնորսության էր մեկնել հունվարի 23-ին: Նրան հաջողվել է ձուկ որսալ, և երբ գրեթե հանել էր կարթը ձկան բերանից, նկատել է, որ մեկ այլ ձուկ է բռնվել երկրորդ լարով: Չցանկանալով բաց թողնել ձեռքից երկրորդ որսը՝ տղամարդն արդեն իսկ բռնած ձուկը դնում է բերանը և շտապում մյուսի հետևից:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձկնորսը կենդանուն բավականին ամուր չի պահել ատամներով, ինչի արդյունքում էլ այն կարողացել է սահելով ազատվել ատամների արանքից և հայտնվել իրեն բռնողի կոկորդում:

Բարեբախտաբար, կոլումբիացու որսն այնքան էլ մեծ չի եղել (17 սմ) և ամբողջովին չի шրգելшփակել օդի հոսքը: Երիտասարդն ինքնուրույն հասել է մոտակա հիվшնդանոց, սակայն չի կարողացել բացատրել բժիշկներին, թե ինչ է իր հետ պատահել:

Կոկորդում խցшնվшծ ձկանը մասնագետները տեսել են ռեն տգենյան հետազոտության ժամանակ: Այնուհետև բժիշկներն առանց հապաղելու դուրս են բերել ձկանը կոկորդից և տեսագրել են իրենց աշխատանքը:

tert.am

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս