Գե րիների անհшպաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգն աժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գեր իների՝ զին ծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհ եստական ձգ ձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գեր իների ընտանիքներին հոգեկան տառ ապանքներ պատ ճառելու ու երկրում լար վածություն առաջացնելու նպատակով:

Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդ իրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպա ռնшլիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահ մանների որոշման գործընթացի պատճառով:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաև նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հր ահրումը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունն ու մասնավորապես՝ ընդգծել է համատեղ աշխատանքը մարդու իրավունքների երկխոսության ու մի շարք այլ ծրագրերի ֆորմատով: Պաշտպանը վերահաստատել է համատեղ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է ԵՄ աջակցությամբ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:

ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշ տպանության հարցերում և Պաշտպանի հետ համ ագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավ արտին կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի նոր ուղղություններ:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս