Արևմուտքին չի հաջողվի հաղթել Ռուսաստանին եւ սահմանափակել նրա տնտեսական զարգացումն ու քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին վարչապետ ու նախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Այս խոսքերով Անվտանգության խորհրդի փոխնախագահն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելուն։
«Չի ստացվի. նրանց տպագրական մեքենան ավելի արագ կփչանա, ինչի պատճառով Ամերիկան անընդհատ ավելացնում է իր՝ առանց այն էլ չափազանց ուռճացած պետական պարտքը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։