Պայթյուն՝ ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Պայթյուն է տեղի է ունեցել ՌԴ Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Տեյսին գյուղի զորամասում, կա զոհ և վիրավորներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Զորամասում ինչ-որ բան պայթել է, մեկը զոհվել է, մի քանի հոգի վիրավորվել են, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է աղբյուրը։Արտակարգ ծառայությունների ՏԱՍՍ-ի մեկ այլ աղբյուր մանրամասնել է, որ զորամասում վառոդի պայթյուն է տեղի ունեցել։

«Տեղում աշխատել են զորամասի հրշեջ-փրկարարական ջոկատը և թաղամասի հրշեջներից մեկ բաժին, այժմ այնտեղ ոչինչ չի այրվում»,- ասել է աղբյուրը։Վերջին տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս