Իր գլխարկն ու Մի նամակ էր տվել ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… Տանկիստ Հակոբը վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին և այդ պահին…

starnews.am-ը գրում է․ Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատ երազմում բազմաթիվ զինվորներ զո հվեցին հանուն հայրենիքի։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից 2019թվականին բանակ էր զորակոչվել նաև Հակոբ Մանթաշյանը, ով տանկիստ էր։ Նա, ցա վոք , զո հվեց այս պատ երազմում։

Հակոբը և մյուս զինծառայողները սեպտեմբերի սկզբին «Կովկաս 2020» զորավարժություններին էին մեկնել մասնակցելու։ Մեր տանկիստ հերոսը, մեր Բեկը (նրան այդպես պապը և տատն էին անվանում) նոր էր հետ եկել «ԿՈՎՍԿԱՍ 2020» զորավարժություններից և օդանավակայանից անմիջապես մեկնել մար տի դաշտ՝ հերոսանալու, անմա հանալու։

Հակոբը պատվով կատարել է իր Առաջ դրված առաջադրանքները։ Անմնացորդ նվիրվել է իր հայրենիքին։ Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների և պատվոգրերի մասին։ Մեր հպարտությունն էր մեր հերոսը։ Սակայն մեզ անմա հացած հերոս պետք չէր, մեզ մեր ախպերն էր պետք, մեր ուրախության պատճառն էր մեզ պետք։

Մեր հերոս, Դու միշտ ներկա կլինես։ Դու, որ երբեք չես գալու… Հոկտեմբերի տասնվեցին Հակոբը խոսել էր մոր հետ, հանգստացրել նրան և վստահեցրել, որ ամեն բան լավ է լինելու,հետ է գալու։ ֊Մամ ջան, լավ եմ, սաղ լավ է, հնարավոր է մի քանի օրով գամ տուն մամ ջան։ Իջնեմ չաստ, հեռախոսը դնեմ զարյադկի կզանգեմ մամ ջան։ ֊Լավ Հակ ջան, կզանգես անպայման սպասում ենք: -Լավ մերս, կամանդիրն է զանգում, տեսնեմ ինչ է ասում էլի կզանգեմ ֊Լավ որդիս, ուշադիր կլինես, կզանգես…

«Զորաշարժ կատարալու ժամանակ վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին և զինակից ընկերոջը։ Այդժամ ԱԹՍ֊ը ոչնչացրել է Հակոբի տանկը…»֊ պատմել են զինակից ընկերները։ Հավանաբար զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Մի նամակ և իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… Չզանգեց։ Չեկավ։ Բեկը Հերոսացավ։ Ցանկացավ, որ միշտ սպասենք իրեն և իր զանգին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս