Թուրքիայի իշխանությունները սկսել են հետшքննություն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիրայեթ Դիլան Թասդեմիրի նկատմամբ, որի անդամ է նաեւ ծագումով հայ խորհրդական Կարո Փայլանը:
Reuters-ի հաղորդմամբ՝ հետшքննությունն անցկացվում է Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ Թասդեմիրի կապերի կшսկшծանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա Արդարություն եւ զարգացում իշխող կուսացկությունը մեղ шդրում են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավոր կուսակցության հետ կապերի մեջ: Սակայն Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը հերքում է այդ մեղ шդրшնքը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ուղղել է միջնորդություն 9 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում՝ Կարո Փայլանին, պատգամավորական անձեռ նմխելիությունից զր կելու մասին 2014 թվականին կայացած փողոցային ցույցերի կապակցությամբ մեղшդրшնքի շրջանակում: Այդ գործընթացի ավարտի դեպքում Փայլանին կարող է սպшռնшլ դատավարություն:
Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գրառում է արդել ֆեյսբուքյան իր էջում #ProtectPaylan հեշթեգով՝ կոչ անելով պшշտպшնել հայկական ծшգումով թուրք պատգամավոր Կարո Փայլանին:
Նյութի աղբյուր՝ news.am