Հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը․ Արմեն Գրիգորյան

«Լուրերի» տաղավարում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանին իրավիճակը լա րված է, մարտական գործողություններ են ընթանում։ Այսօրվա սրացումը նա կապել է Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, հակառակորդը փորձել է օգտագործել նաև ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը։

Նա նշեց, որ քանի որ հար ձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա է եղել, հայկական կողմը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Դիմում ենք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ նման գործընթաց ենք սկսում»,-նշեց նա ու հավելեց՝ հայկական կողմը ակնկալում է, որ ռուսական կողմը օգնություն կտրամադրի և հնարավորություն կտրվի վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ պետական սահմանը հանդիսանում է «կարմիր գիծ» ՌԴ-ի համար և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խա խտել են այդ «կարմիր գիծը»։

«Մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե հնարավոր լինի այս ճգն աժամային իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, մենք կողմ ենք։ Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չլինի լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգ ուցալուծի»,-նշեց ԱԾ քարտուղարը։Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանի և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է լուծել ճգն աժամը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս