Խոշոր երկրաշարժ Իզմիրում (Լուսանկար, տեսանյութ)

Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական զգալի կորուստներ։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4․2 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս