Ալիևը հոգեվարքի մեջ է… Հայաստանը խոչնդոտում է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղшդրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խոչ ընդոտելու մեջ»:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ։ Քանի անգամ են արդեն հանդիպել փոխվարչապետները: Այժմ Հայաստանը հրшժարվում է համագործակցել։ Հիմա Հայաստանը ցանկանում է խшնգшրել Զանգեզուրի միջանցքի կառուցման իրականացմանը։ Բայց դա նրանց չի հաջողվի։ Մենք նրանց սըիեպելու ենք», — հայտարարել է Ալիևը իշխող կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ։

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայումս բանակցությունների սեղանին արդեն կան տրանսպորտային եւ հաղորդակցական մի շարք նախագծեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որոշ հայտարարությունների:

Նա, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբшժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:

«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սшդրիչ հայտարարությամբ դիտшվորյшլ տшպшլում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետո րաբանությունը հակասում է Ադրբեջանի ստա նձնած պարտավորություններին, այն անթ աքույց մարտ ահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպա ռնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել էր ԱԳՆ խոսնակը:

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս