Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 28-ի։Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 25 զոհի մասին։
Նշվում է, որ 11 տուժած գտնվում են հիվանդանոցներում։
Հիշեցնենք` Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել երեկ։
հեռուստաալիքը հայտնել էր, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա գետնի տակ 115 աշխատող է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են: Ըստ տեղեկությունների` 49 բանվոր արգելափակվել են հանքահորում։