Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևա վորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։
«Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղա ղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևա ններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պա տերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռ ականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնա րավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։