Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար

Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի Հայկ Հաջինազարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի համատեղ հայտարարությունում:

Հայկ Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգшղթյшլների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամուլի քարտուղարի պաշտոնը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս