Հրապարակվել է Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի քաղաքական կտակը

Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը հրապարակել է նրա քաղաքական կտակը, որը գրվել է 2020թվականի նոյեմբերի տասին։
Կտակում նշվում է․
«Հրգելի հայրենակիցներ, Այսօր հայ ազգի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբևէ: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության ու նրա

կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերի ու թույլ տալ քայլեր, որոնք էլ առավել կբարդացնեն ներկա իրավիճակը: Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական

գործիչներին՝ տվյալ իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար: Դուք բոլորդ հիանալի գիտեք, ես հասարակ սպա եմ, ով ազնվորեն հանձնվեց ճակատում ու հիմա շարունակում է վճարել իմ պարտքը մեր Հայրենիքին: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևիցե նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են յուրաքանչյուր նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կпրպորատիվ կամ այլ շահերից: Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու նպատակով պետք է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական

գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել տվյալ հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց հինգ հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով:
Արկադի Իվանովիչ Տեր – Թադևոսյան»,-նշված է կտակում։ Հիշեցնենք, որ մարտի երեսունմեկին կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս