Ղազախստանի Նախագահի Կո շտ Պատասխանը Ռուսաստանին

Ղազախստանի Նախագահի Կո շտ Պատասխանը Ռուսաստանին
Lragir.am ը գրում է. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Egemen Qazaqstan պարբերականում հոդված է հրապարակել, որում հայտարարել է, որ երկրի տարածքը «ոչ ոք դրսից» չի տվել, իսկ ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ Պետդումայի կրթության եւ գիտության կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը` տխրահռչակ Մոլոտովի թոռը, հայտարարել էր, որ Ղազախստանի տարածքը Ռուսաստանից մեծ նվեր է:

Այդ կապակցությամբ Ղազախստամի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովին եւ բողոքի նոտա հանձնել: Նիկոնովն ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարությամբ նկատի է ունեցել, որ երկրի շահերը լիակատար պահ պանվել են Ղազախական ԽՍՀ-ի սшհմшնները որոշելիս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս