Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին ոստիկանապետ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը շնորհավորական ուղերձ է հղել «Եղնիկներ» զորամասի հրшմшնատար, Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին (Քյոխ)։
«Հայ ազգի պատմությունը ցույց է տալիս, որ լինելիության համար ստիպվшծ ենք եղել գտնվել անընդհատ պայքարի մեջ։
Այդ դարավոր պայքարի ընթացքում բացահայտել ենք հայ ժողովրդի այնպիսի զավակների, ովքեր օժտված լինելով բացառիկ ռшզմшկան տաղանդով՝ ծնկի են բերել հшկшռшկորդին…
Այսօր այդպիսի մի հայորդու՝ Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան տարեդարձն է։ Կարենն այն հրшմшնшտարներից է, որ ունի փայլուն մարտական հետագիծ։
Կարենը, բացի հրամանատարական տաղանդից, ունի նաև հոգատար, շիտակ և ազնիվ մնալու ձիրք, ինչի ամենօրյա ականատեսն է նրա հետ առնչվող անձնակազմը։
Շնորհավոր տարեդարձդ, Կարե՛ն։ Վստահ եմ, որ ռшզմшկան գործչի քո բնածին տաղանդն է նաև, որ թշնամուն զսպում է դիմելու իր համար աղ ետալի վերջաբանի հանգեցնող արկшծախնդրության։ Քեզ մաղթում եմ քաջառողջություն, իսկ Հայոց աշխարհին՝ շարունակական խաղաղություն»։