Վերջապես ՀՀ և ՌԴ սահմանապակումները հանում են․ Այն մարդիկ, ովքեր ունեն թեստավորման արդյունքներ, կամ հիվանդացել լավացել են, կարող են ազատ հատել ՌԴ սահմանը․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է հայտնել. ՀՀ և ՌԴ կվերացնեն Կորոնավիրուսի
պատճառով սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին. «Մենք ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում , որը շանս է տալիս երկկողմով ազատ սահմանի
սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար , որոնք որ ունեն թեստավորման արդյունքները , կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մեր կառավարության որոշումը այդ կարգը հաստատող , դեկտեմբերի 27-ին արդեն ընդունել ենք , հաստատել ենք , հիմա սպասում ենք ՌԴ որոշմանը , որը կարծում եմ մոտ օրերս ուժի մեջ կմտնի, հետո այդ մեխանիզմը կսկսի գործել , որը ենթադրում է միասնական թվային
լուծում , այսինքն քաղաքացին անալիզից հետո , տվյալ համակարգով ստանում է կանաչ լույս տոմս գնելու և սահման հատելու համար ՝ թե Հայաստանում , թե Ռուսաստանում։ Ես հուսով եմ , որ այդ համակարգը կաշխատի և մեր հայրենակիցները շանս կստանան սահմանը հատել , առանց որևէ սահմանափակումների:» , – հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: