Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 21։00-ի սահմաններում ժամկետային Ադրբեջանի բանակի զինծառայող Հուսեյն Բայրամովը զոհվել է անձնական տաբելային զենքից արձակված կրակոցի հետևանքով։

Այս մասին ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջադեպի առնչությամբ զինվորական դատախազությունը քրեական գործ է բացել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս