Շոյգուն Պուտինի Դամասկոս այցի նախապատրաստումը համեմատել է թրիլլերի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի հունվարին Դամասկոս կատարելիք այցի կազմակերպումը կրթական լավ գործիք է և ավելի ու ժեղ թրիլլեր, քան Հոլիվուդինն է, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Եթե նկարահանես մանրամասն և ամբողջ բացահայտմամբ, ապա դա կարող է լինել մի կողմից շատ լավ դասագիրք և ձեռնարկ՝ առանց բացառության բոլոր ծառայությունների այսպիսի տեսակի աշխատանքների կազմակերպման համար, և մյուս կողմից` դա Հոլիվուդի և ցանկացած այլ թրիլլերից ավելի ու ժեղ կլինի»,- ասել է նա «Առանց սխшլ թույլ տալու իրավունքի. Սուրբծննդյան այց Դամասկոս» ֆիլմում, որը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Պուտինը Դամասկոս է այցելել 2020 թվականի հունվարի 7-ին: Նա այցելել է Ռուսաստանի զինվшծ ու ժերի հրшմшնատարական կետ, բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նա նաև անցել է Դամասկոսի միջով, այցելել Սուրբ Մարիամ Աստվածածնի ուղղափառ եկեղեցի և աշխարհի ամենահին մզկիթներից մեկը՝ Օմեյադների մզկիթը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս