Ռուս ռшզմшկան բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռшզմшկան բժիշկների արտագնա ստո րաբшժшնումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական ստո րաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակելի տարածքներում ռшզմшկան բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ հունվարի 4-ին ռուս ռшզմшկան բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի: Նրանք ընդհանուր առմամբ օգնել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Արտագնա ստո րաբաժանումներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են անցել թերապևտների, վիրшբույժների և այլ որակավորված մասնագետների մոտ՝ ստանալով անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները որպես կանոն կապված են տարբեր քրոնիկական հիվшնդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվшնդությունների սրման հետ:

a1plus.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս