«Փաստերի ստուգման հարթակը» հոդված է հրապարակել՝ «Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ-ում» թեմայով.
«Սոցիալական ցանցերում և մամուլում ակտիվ քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։
Մասնավորապես, ըստ սոցիալական ցանցերի մի շարք հրապարակումների, հարցի՝ օրակարգում ներառվելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս պն դումը տարածողների շարքում է նաև «Հանուն Հանրապետությանը» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պն դումների ճշմա րտացիությունը և քվեարկության արդյունքները։
Այսպես, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգն ընդունվել է ոչ թե առանձին հարցերով, այլ երկու փաթեթով՝ հրատապ հարցեր և նախատեսված հարցեր։ Հայ ռա զմագերիների հարցն ընգրկված էր նախատեսված հարցերի փաթեթում՝ երեք այլ հարցերի հետ, որոնցից մեկը «Ռուսաստանի սպա ռնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար» հարցն է։ Նկարում ընդգծված է նախատեսված հարցերի քննարկման օրակարգը։
Հարցերի փաթեթի՝ քվեարկության դրվելուց առաջ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը, սակայն, դիմել է նիստը վարողին՝ խնդ րելով առանձին քվե արկել հայ ռա զմագերին վերաբերող հարցն օրակարգ ընդգրկելու հարցը։ Ստ որև ներկայացված է նիստի՝ հայ գերիներին վերաբերող հարցի քննարկումը և Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը։