Հունաստանը` մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին, խնդրել է Թուրքիային վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին, որը մզկիթի էր վերածվել Անկարայի կողմից: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտում: Նիստն ուղիղ հեռա րձակվում է է ՄԱԿ-ի մամուլի ծառայության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դենդիասն ասել է, որ Հունաստանի համար հատկապես կարեւոր է մշակութային իրավունքների լիարժեք օգտագործման եւ մշակութային ժառանգության պահպանման հարցը:
«Բոլոր պետությունները` անկախ դրանց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պար տավոր են զե րծ մնալ մշակույթի հուշարձանների (կարգավիճակի) փոփոխությունից: Հետաքրքրված համայնքների նախնական համաձայնությունը եւ բոլոր շահագրգիռ կողմերի նախնական իրազեկումը, այդ թվում` ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ինչպիսին է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պարտադիր նախապայման է: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Սուրբ Սոֆիայի հուշարձանի վերածումը մզկիթի, ինչը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած ընկալմանը: Մենք` բոլոր մյուս հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ միասին, որոնք դա արել են, խնդրում ենք վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը»,- շեշտել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նյութի աղբյուր՝ news.am