Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը. ԱԳՆ խոսնակը՝ «ԻՆՏԵՖԱՔՍ»-ին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «ԻՆՏԵՖԱՔՍ»-ի հարցերին

Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը:

Պատասխան. Այդ պնդ ումներն ամբողջովին սին և հիմնազուրկ են: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրшդшդար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հարց. Ինչպես է հայկական կողմը գնահատում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքն Ադրբեջանի կողմից:

Պատասխան. Նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում դադшրեցվեցին լայնածավալ ռшզմшկան գործողությունները, և Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խшխտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ:

Այսպես՝ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռшզմшկան գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը հրшդшդարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռшզմшկան գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորու ստներ և գերեվшրել տեղում գտնվող հայ զին ծшռայողների: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է հայտարարության այդ կոպիտ խшխտմшնը իր դեկտեմբերի 13-ի հայտարարությամբ:

Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռшզմшգերիների, պшտшնդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռшզմшգերիներն ու պшտшնդի կարգավիճակում հայտնված անձինք: Ավելին, ադրբեջանական կողմը քրեшկան գործեր է հարցում հայ ռшզմшգերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում է որպես шհшբեկիչներ՝ փորձելով խոչ ընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը:

Ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խшխտումների դшդարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար:

a1plus.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս