Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճն շումն աճում է․

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ հայ գերիների վերաբերյալ ԵԽ ընդունած բանաձևին` նշելով, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճն շումն աճում է։

«Բանաձևում արձանագրվում են մի շարք առանցքային հարցեր, որոնք համահունչ են ՀՀ դիրքորոշմանը։ Եվ վերջին օրերին իրավիճակի սրումը կարծես թե տպավորություն կարող է ստեղծել, թե ռա զմագե րիների հարցը մնացել է ստվերում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ մշտական սկզբունքով մենք մեր բոլոր միջազգային շփումներում և միջազգային կազմակերպություններում նույնպես բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր կողմից ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ անհшպшղ և շուտափույթ հայրենադարձի մեր հայրենակիցներին։

Միջազգային ճն շումը օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսենսուս այդ հարցի վերաբերյալ։ Նաև մենք կառավարության շրջանակներում որոշել ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում ստեղծված իրավիճակը հասցեագրել քաղաքական դիվանագիտական միջոցներով։ Մենք կարողացել ենք ձեռք բերել շատ լուրջ միջազգային արձագանք, դրանց թիվն օրեցօր աճում է։ Եվ ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարող հերքել այս միջազգային աճող ճն շումը տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական հարցերից, մինչև ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու իր փորձը»,- ասաց Արա Այվազյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս