ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում․ Լին Թրեյս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցին, որտեղ նշել էր, թե «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը՝ իր ապագան որոշելու հարցում»։

Լրագրողը խնդրեց ավելի մանրամասնել՝ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը։«Կարծում եմ՝ այս պահին կարևորն այդ սկզբունքի ամրագրումն է ու ոչ որոշակի մանրամասների վերհանումը։

Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կողմերը, առաջ շարժվելու ճանապարհին զուգընթաց, այդ հարցերի վերաբերյալ պետք է համաձայնության գան», — ասաց դեսպան Թրեյսին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս