Բաքվում մի խումբ հաշ մանդամներ և գործազուրկներ բո ղոքի ակցիա են անցկացրել

Բաքվում մի խումբ քաղաքացիներ այսօր կրկին բողոքի ակցիա են անկացրել, այս անգամ՝ Աշխատանքի ու բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության շենքի մոտ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։

Նրանք բողոքել են հաշմանդամության թոշա կներից զր կելու դեմ և պա հանջել իրենց աշխատանքով ապահովել։ «Կա՛մ թող իմ հաշմանդամության թոշակը վերականգնեն, կա՛մ աշխատանքով ապահովեն։ Արդեն 11 ամիս է՝ ինձ զր կել են թոշակից։ Ինչպե՞ս պետք է ապրենք»,-ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Մեկ այլ ցուցարար էլ նշել է, որ իր երեխան ի ծնե հաշմանդամ է, սակայն 18 տարեկան դառնալուն պես թոշակից զրկել են։

Բողոքի ակցիայի մասնակիցները քննա դատել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ հայտարարելով «կառավարման արդար համակարգի բացակայության, քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կամայականությունների մասին»։ Նշվում է, որ թեև ցուցարարների ներկայացուցիչներին նախարարությունում ընդունել են, սակայն նրանք դժ գոհ են եղել հանդիպման արդյունքներից, քանի որ խնդ իրների լուծման երաշխիքներ չեն տրվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս