Բաքվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները համատեղ այց են կատարել Ակնա․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Լի Լիտցենբերգերը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփն այսօր համատեղ այց են կատարել Արցախի գրավյալ Ակնա։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ակնայում Ադրեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովին։ Նա թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ դեսպանների այցի ընթացքում նրանց «ցուցադրել են ավերված հուշարձաններն ու տեղեկացրել քաղաքի վերակառուցման պլանի մասին»։

Հավելենք, որ օրերս Ակնա էին այցելել Բաքվում Ֆրանսիայի և Իսրայելի դեսպանների գլխավորած պատվիրակությունները, ինչպես նաև մի խումբ ռուս փորձագետներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս