Երևանի և Բաքվի միջև վիճելի հարցերը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գրծերի նախարարն ընդգծել է Մոսկվայի առանցքային դերն Արցախում արյունահեղության դադարեցման գործում։Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների փնտրտուքը մնում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կառավարության հարցուպատասխանի ժամանակ։

«Ռուսաստանը կոնկրետ ջանքեր է ներդնում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դրանք ահաբե կիչներին ջա խջախելուն ու Սիրիայում քաղաքական երկխոսությունն առաջ մղելուն ուղղված մեր քայլերն են, և մեր առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյու նահ եղությունը դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճ ելի հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում», — ասել է նա։

Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս