Ալիևն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

Այսօր առավոտյան Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը երկու երկրներում, մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ:

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Բելառուս ածխաջրածնային հումքի մատակարարման համար: Գոհունակությամբ պետությունների ղեկավարները նշել են երկրների միջև առևտրի աճը և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներուժի առկայությունը:

Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, բելառուս գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը:

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտեց, որ Բելառուսը հույս ունի, որ իրավիճակը կլուծվի առաջիկա օրերին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս