ԱՄՆ-ն Իրանին համարում է սպառնալիք տարածաշրջանում

ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանը պաշտպանել Իրանի «սպառնալիքներից»։ Ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ԱՄՆ-ի համար «միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում»։

Պատասխանելով այն հարցին, որ Իրանը սաստկացնում է հռետորաբանությունը «հարեւան երկրների հանդեպ, ինչպիսին Ադրբեջանն է, նրանք սպառնում են վերջին ժամանակներս` մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Կկարողանա՞ արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանել այդ հարեւան երկրները, եթե Իրանը շարունակի նրանց դեմ հռետորաբանությունը»։ Հարցին ի պատասխան՝ Փրայսն ասել է, այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ։

«Մեզ համար միանգամայն պարզ է, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանում։ Մենք այսուհետ եւս կլինենք մեր գործընկերների կողքին, կաջակցենք նրանց եւ, ի վերջո, կդիմակայենք ապակայունացնող այն ազդեցությանը, որը գործադրում է Իրանն իր տարածաշրջանում եւ, գուցե, նրա սահմաններից դուրս»,- նշել է Փրայսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս