Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել։
Թուրքիայի արտործնախարարի խոսքով` Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։Չավուշօղլուն նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։