Ադրբեջանական կողմը օգտվելով առիթից ուժեղացնում է ճն շումը Արցախի վրա

«Տեղի է ունենում այն, ինչ-որ մեր որոշ արեւմտամետներ չէին ուզում տեսնել, Ռուսաստանի անհաջողությունը ուղիղ համեմետական է այստեղ լար վածության աճին: Ռուսաստանը ինչքան անհաջողություն է կրում այն ճակատում, այնքան ադրբեջանցին ակտիվանում է Խրամորթում, կամ այլ գյուղերում: Եթե Ռուսաստանը լրիվ անհաջողության մա տնվի, կարող է լինել ռա զմական գործողությունների վերսկսում Արցախում: Սա պարզ ճշմարտություն է, որը մարդիկ չեն ցանկանում տեսնել»,Նյուզին-ասաց ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը::

Փորձագետի խոսքով` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային պայմանագրի ստո րագրումը ոչինչ չի փոխում տարածաշրջանում, դրանով Ռուսաստանը պարզապես ցանկանում էր զս պել Ադրբեջանին:

«Արցախում կրա կում են կարելի է ասել ռուսական զո րքերի վրա, այսինքն կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ չեն, ինչպես եւ դաշնակիցներ չեն Ադրբեջանն ու Թուրքիան, նրանք ուղղակի համագործակցում են: Ալիեւին կանչեցին Մոսկվա, ինչ-որ բան ստո րագրել տվեցին այն հույսով, որ ինչ-որ մի բանով կզսպի Ալիեւին, սակայն պարզ է արդեն, որ դա չզսպեց եւ հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Մհեր Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով եւ հնարավորության դեպքում կհա րձակվի նաեւ Հայաստանի սահմանների ուղղությամբ:

«Խաղաղության դարաշրջան հնարավոր չէ թուրքի հետ բացել այս տարածաշրջանում եւ այստեղ տեղին են այն խոսքերը, որ չի կարելի խաղաղության դարաշրջան բացել այն մարդու հետ, ով եկել է քեզ սպա նելու: Հիմա թուրքն ասում է` հայ, դու գոյության իրավունք չունես, իսկ Հայաստանի իշխանությունները ասում են` արի խաղաղ լինենք: Թուրքը չի ուզում մեզ հետ կռվել, ուզում է մեզ ոչնչացնել: Սա շատ վտանգավոր պոպուլիզմ է, որը մարդկանց մեծ մասը չի հասկանում, եւ հանգիստ ապրում են»,-ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս