Զաքիր Հասանովն արդեն երկրորդ անգամ Թուրքիայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը․ սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Հասանովն Աքարին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Այն ժամանակ Հասանովը տեղեկացրել է սահմանին տեղի ունեցած բախման մասին, Աքարն իր հերթին ցավակցություն է հայտնել ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս