Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ որքան էլ Կրեմլը զբաղվի տարբեր տեսակի շանտաժներով, Ուկրաինան չի համաձայնի բանակցությունների։ Նա Ռուսաստանին անվանել է «կեղտոտ պետություն»՝ «պրիմիտիվ շինություններով»։
«Վաղուց ոչ ոք Ռուսաստանից չի վախենում, քանի որ նրանք թույլ վախկոտներ են, երազում են բանակցությունների մասին, որպեսզի կանգնեցնեն իրենց փլուզումը, սա տեսնում է ամբողջ աշխարհը. բանակցություններ չեն լինելու»,-ասել է նա:Երմակն ընդգծել է, թե ուկրաինացիների ինչ սադրանքների ու սպանությունների է դիմել Ռուսաստանը՝ հավելելով, որ այդ «կեղտոտ շանտաժը շատ պարզունակ է թվում»։
«Կեղտոտ մանիպուլյացիաներ Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված, Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի կեղտոտ ահաբեկում, կեղտոտ ահաբեկչություն Ելենովկայում ուկրաինացի ռազմագերիների դեմ, ինչպես նաև կեղտոտ պատերազմ քաղաքացիական բնակչության հետ և ահաբեկչություն մարտի դաշտում կրած պարտություններից հետո»,-նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: