ՀՀ քաղաքացիների համար փոխվել են ԱՄՆ մուտքի սահմանափակումները

Հուլիսի 19-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԱՄՆ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձը, որը ներգաղթյալ չէ և ցանկանում է ԱՄՆ մուտք գործել օդային տարածքով՝ պարտավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու վերաբերյալ ապացույց՝ նախքան օտար երկրից ԱՄՆ մեկնող ինքնաթիռ նստելը։Եթե անձը Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստված չէ, ապա վերջինիս չի թույլատրվի նստել ԱՄՆ մեկնող ինքնաթիռ։ Այս պահանջների պարտադիրությունը չի տարածվում բուսթեր ներարկման վրա։

Պարտադիր պատվաստման պահանջը չի կիրառվում հետևյալ չափանիշներին համապատասխանող անձնանց նկատմամբ․

դիվանագիտական կամ օտարերկրյա պաշտոնական ճամփորդության մեջ գտնվողներ,
մինչև 18 տարեկան երեխաներ,
Covid-19-ի դեմ պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական հավաստում ունեցողներ,
Covid-19-ի դեմ պատվաստման որոշակի փորձարկումներով անցնող անձին մարդասիրական կամ արտակարգ իրավճակներով պայմանավորված բացառություններ ունեցողներ,
ԱՄՆ գործող վիզա ունեցող անձինք (բացառությամբ B-1 (բիզնես) կամ B-2 (տուրիստական) վիզա ունեցողներ), որոնք հանդիսանում են այնպիսի երկրի քաղաքացի, որտեղ Covid-19-ի դեմ պատվաստման միջոցները սահմանափակ են,

ԱՄՆ զինված ուժերի անդամները, նրանց ամուսինները կամ մինչև 18 տարեկան երեխաները,
C-1 կամ D ոչ ներգաղթային վիզայով ճանապարհորդող ծովային անձնակազմի անդամները,
այն անձինք, որոնց ժամանումը ԱՄՆ պետ․ քարտուղարության, տրանսպորտային քարտուղարության և ներքին անվտանգության քարտուղարության կողմից առանձին որոշմամբ կհամարվի ազգային շահերից բխող:
Վերը նշված բացառություններից մեկով ճանապարհորդելու դեպքում դուք պարտավոր կլինեք հաստատել, որ դուք ազատված եք լիարժեք պատվաստված լինելու ապացույց ներկայացնելուց նշված բացառություններից մեկի հիմքով։

Նշենք, որ ԱՄՆ-ում վերանայվել են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները, որի արդյունքում՝ համաձայն ս․թ․ հունիսի 12-ից ուժի մեջ մտած փոփոխության, ԱՄՆ օդային տարածքով մուտք գործող անձանցից չի պահանջվում ներկայացնել COVID-19 թեստի բացասական պատասխան կամ ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ։

ԱՄՆ տարածում ընդունվում են հետևյալ պատվաստանյութերը․

Մեկ ներարկում պահանջող պատվաստանյութ՝

Janssen/J&J

Երկու ներարկում պահանջող պատվաստանյութ՝

Pfizer-BioNTch
Moderna
AstraZeneca
Covaxin
Covishield
BIBP/Sinofarm
Sinovac
Novavax/Covovax

Անձը համարվում է լիարժեք պատվաստված երկրորդ ներարկումից, իսկ մեկ ներարկումով պատվաստանյութի դեպքում միակ ներարկումից հետո երկու շաբաթը (14 օրը) լրանալուց հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս