Ռուսաստանում տարածքային ինքնիշխանության հասկացությունը ոչ մի տեղ չի վերացել, ամեն ինչ կվերադառնա տուն` Ռուսաստան, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Մեր երկրում տարածքային ինքնիշխանության հասկացությունը ոչ մի տեղ չի վերացել։ Ամեն ինչ կվերադառնա տուն` Ռուսաստանի Դաշնություն: Մարդկանց խուճապն անհասկանալի է։
Հաճախ հիշեցրեք թշնամուն ռուսական աշխարհի մեծության և անսահմանության մասին», — գրել է Մեդվեդևը թելեգրամյան իր ալիքում։