Արամ Գևորգյանը գրում է. Մի բան եմ ասելու, որ կարա շատերիդ դուրը չգա, բայց պետք ա ասեմ, քանզի պարտավոր եմ. դադարեցրեք հերոսացնել գե րությունից հետ եկած տղերքին։ Իսկ ընդհանրապես լավ կանեք իրենց հանգիստ թողնել։ Ես անուններ չեմ տալիս, ես ընդհանուր եմ ասում։
Պատճառները մի քանիսն են, սակայն կնշեմ դրանցից առանցքայինները. ի՞նչ եք դուք քարոզում ապագա սերնդի մոտ, երբ գովերգում եք գ երությունից վերադարձած տղուն։ Քարոզում եք, որ գե րի հանձնված/ընկած լինելը դա հետագայում հայտնի դառնալու լավ ձև՞ ա։ Դուք ի՞նչ եք քարոզում,
որ առաջին իսկ կր ակոցից զե նքը դնելն ու գե րի հանձնվելը դա պատվաբեր բա՞ն է։ Այո, տղերք կան, որ վիր ավոր վիճակում են գե րի ընկել, բայց տղերք էլ կան, որ 10-20 հոգով զե նքերը դրել ու գե րի են հանձնվել։ Ես իրանց չեմ դա տապարտում, որովհետև ես ինքս չգիտեմ իրանց փոխարեն ոնց կվարվեի, բայց պատ երազմի միջով անցած տղերքն
ասում են, որ նմաններն ավելի մեծ վնա ս են հասցնում մյուս տղերքին, քան թուրքը։ Կամ լավ, վաղը մյուս օր էդ տղային կամ կնոջը, որ փողոցում տեսնեն, ի՞նչ են ասելու, ասելու են՝ նայեք, էս էն գե րի ընկած տղեն/կինն ա՞։ Դա ձեզ դո՞ւր ա գալու։ Դժվար էդ տղուն դուր գա։
Ուրախացեք, Աստծուն շնորհակալություն հայտնեք, ամեն օր եկեղեցում մոմ վառեք, որ ձեր որդին ողջ հետ ա եկել, սակայն դադրեք ցուցադրական միջոցառումներն ու հերոսացնելու գործընթացը էսքան սգ ավոր ծնողների ֆոնին, որոնց որդիները զ ոհվել են՝ չենթարկվեով նահանջ հրամանին։
Հավատացեք, գեր ությունից հետ եկած տղերքին ոչ ոք չի մեղադրում գ երի ընկնելու մեջ։ Հասարակությունը հասկանում ու ընդունում ա։ Եթե դուք էդ ամենն անում եք, որպեսզի հանկարծ ոչ ոք չհամարձակվի հեգնանքով ասել՝ «հա, էս էն գ երի ընկած տղեն ա», ապա ասեմ՝ ավելի արագացնում եք էդ պրոցեսը։
Ինչի՞ ես սկզբում գրեցի, որ պարտավոր եմ գրել էս թեմայով, որովհետև ես առնվազն 2 տղայի պատմություն գիտեմ, ովքեր վիր ավոր վիճակում ինքնաս պան են եղել, որ գե րի չընկնեն։ Ես տասնյակ տղերքի պատմություններ գիտեմ, ովքեր գնացել են գիտակցված մա հվան, բայց չեն նահանջել։ Հիմա դուք համ էս տղերքին եք հերոս համարում, համ գ երի ընկածների՞ն։ Տենց ո՞նց ա լինում։
Ձեր ամբողջ PR ռեսուրսներն ու հարթակներն օգտագործեք սեփական կյանքի գնով հայրենիքը պաշտպանած տղերքի պատմությունները ներկայացնելով, նրանց օրինակը մարդկանց քարոզելով, ոչ թե օրվա մեջ 20 հատ նկար գցեք գեր ությունից վերադարձած տղու փառաբանման երեկոյից։